Ավարտել է Լոզանի գեղարվեստական դպրոցը։ 1882 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է հիմնականում վիմագրություններ։ Աշխատակցել է սոցիալիստական ամսագրերին, ձևավորել գրքեր (օրինակ, Ա․ Բրյոաւնի «Փողոցում» Թ․ Ստեյնլեն Լվացարարուհիներ», գունավոր օֆորտ (1894 թվական) ժողովածուն, 1888 թվական))։ Հետևելով 0․ Դուեիեի ավանդույթներին՝ Ստեյնլենը լակոնիկ և սուր կերպով ցույց է տվել սոցիալական անհավասարությունը, պատերազմի սարսափները, ժողովրդի հեղափոխական պայքարը («Գործադուլ», 1893 թվականին, «Ազատարարուհին», 1903 թվականին, «Փախստականներ», օֆորտ, 1916 թվականին)։ Ստեղծել է նաև ծաղրանկարներ, պլակատներ։ Կյանքի վերջին տարիներին Ստեյնլենը «Կլարտե» ամսագրի ակտիվ մասնակիցն էր, աշխատակցել է «Յումանիտե»-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 119)։